24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մահացած ծննդկանի գործը կրկին դատախազությունում է

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավոր Դավիթ Բալայանը քրեական գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն:

Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Բալայանը մայիսի 30-ին ևս գործը հետ էր ուղարկել մեղադրող կողմին, քանի որ դրանում թերություններ կային: Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործը հունիսի 3-ին կրկին հետ էր ուղարկվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ 2015 թվականի օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ