Ռուսաստանն ակտիվ դերակատարում է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման հարցում․ Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, ասել է, որ ՀԱՊԿ տարածքին մոտ ցանկացած զինված հակամարտություն սպառնալիք է կազմակերպության բոլոր անդամների համար:
Նա նշել է նաեւ, որ իրենք չեն կարող ուշադրություն չդարձնել նման երեւույթներին։ Բորդյուժան հայտարարել է, որ իբրեւ դաշնակից, Ռուսաստանը ակտիվ դերակատարում է ունեցել հակամարտության կարգավորման հարցում։
Անդրադառնալով հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծանը՝ Բորդյուժան նշել է, որ այդ աշխատանքները երկար տարիներ են տվել՝ մի քանի փուլ անցել։
«Այժմ քննարկվում է երկու պետությունների օրենսդիր մարմիններում, որը ուժի մեջ կմտնի ՌԴ Պետդումայի ու Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացումից հետո»,- ասել է նա: