15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաստորեն, Դուք հրաժարվեցիք պատասխանել իմ հարցերին. Լևոն Զուրաբյանը՝ Գագիկ Մինասյանին

ԱԺ-ում շարունակվում է  2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարակից զեկուցող, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական  պատգամավոր Գագիկ Մինասյանին հարցեր ուղղեց. «Ինչո՞վ կպայմանավորեք երկու մլրդ եւ չորս հարյուր մլն նվիրատվությունները ՀԿ-ներին, իսկ հետո ճշտված պլան եք ընդունում, որը այդ գումարը բարձրացվում է ինը մլրդ-ից ավելի, ու արդյունքում այդ պլանը կատարվում է: Ուզում ենք հասկանալ՝ էդ ի՞նչ կարիքներ կան, ինչո՞վ էր պայմանավորված այդ անհրաժեշտությունը, ունե՞ք այդ ՀԿ-ների ցանկը եւ նաեւ կուզենք իմանալ՝ լրացուցիչ վարկային ի՞նչ միջոցներ են եղել»:

Գագիկ Մինասյանը նշեց՝ այժմ անպատրաստ է ու չի կարող նրա հարցերին սպառիչ պատասխաններ տալ: «Սակայն նիստից հետո կարող ենք հրավիրել համապատասխան մարմնի ներկայացուցչին», – ասաց Մինասյանը:

Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Փաստորեն, Դուք լիագումար նիստին հրաժարվեցիք պատասխանել իմ հարցերին: Մենք նպատակահարմար ենք գտնում լիագումար նիստում հարցը բարձրացնել, քանի որ այն ավելի բարձր կարգավիճակ ունի, քան ձեր ասած հանձնաժողովները»:

Գագիկ Մինասյանը, պատասխանելով Զուրաբյանին, ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է ասեք, թե ես ինչ իրավունք ունեմ կամ չունեմ: Եթե ուզում եք ձեր հարցերի պատասխանները ստանալ, լավագույն ճանապարհը դա է»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ