16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Մենդելեևի աղյուսակի տարրերից մեկը կանվանվի հայազգի գիտնականի պատվին

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային խորհուրդը ներկայացրել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 113, 115, 117 և 118 չորս նոր քիմիական տարրերի անվանումները, որոնցից մեկը՝ 118-ը օգանեսոն, անվանել են ի պատիվ հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի, գրում է gazeta.ru-ն։ Յուրի Հովհաննիսյանը  ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, նա ծնվել է 1933 թ. -ին՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում:

Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված իրավական հիմք չունեմ.ՄԻՊ/վիդեո/

«Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու հետ կապված ես այս պահին իրավական հիմք չունեմ նման պնդում անելու, որովհետեւ այն գործերը, որոնց վերաբերյալ հետաքրքրվում եք, դեռեւս քննության փուլում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրվունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Բոլոր հարցերով ուսումնասիրություններ կատարում ենք, քննարկումներ են ընթանում: Առանձին գործեր կային, որոնց քննության ընթացքին շարունակում ենք հետեւել»,-ընդգծեց Թաթոյանը : […]

Մենք ցույց տվեցինք, որ Ալիեւի կոռումպացված իշխանությունը ապրիլին սանձազերծել է պատերազմական գործողություններ․ Մելքումյան

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին՝ մայիսի 28-30-ը Տիրանայում կայացած ՆԱՏՕԽՎ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքների քննարկումները շատ բուռն են անցել: Այս մասին այսօր խորհրդարանում ամփոփիչ ասուլիսով հայտարարեցին պատվիրակության անդամները՝ ներկայացնելով պատվիրակության աշխատանքները. «Ներկայացվեցին բազմաթիվ […]

Տնտեսվարողները մազոխի՞ստ են․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում շարունակվում է «Հարկային օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող Կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: «Հայաստանի արտաքին պարտքը հատել է ՀՆԱ-ի հիսուն տոկոսի վտանգավոր շեմը, այս նախագիծը պարտադրանք է նաեւ միջազգային վարկատու կազմակերպությունների՝ մասնավորապես Համաշխարյաին բանկի կողմից, որպեսզի Հայաստանը շարունակի համարվել […]

Վերանայվելու են դիզվառելիքի ակցիզային դրույքաչափերը

ԱԺ հերթական քառօրյայում մեկնարկեց հարկային նոր օրենսգրքի քննարկումը: Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց՝ հարկային նոր օրենսգրքի աշխատանքները սկսվել են դեռ 2014թ տարեվերջին, աշխատանքային խմբում բացի հարկային մարմիններից՝ ներգրավված են եղել ֆինանսների նախարարության աշխատակիցներ, ՀԿ-ներ, մասնագիտական կառույցի ներկայացուցիչներ, մի շարք փորձագետներ: Նա նշեց՝  օրենսգիրքը, անշուշտ, պետք է խրախուսի տնտեսության ակտիվությունը` նպաստելով երկարաժամկետ տնտեսական […]

Թուրք փաստաբանը Բունդեսթագի որոշումը չեղարկելու համար դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան

Թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը Գերմանիայի դաշնային խորհրդարանի՝ (Բունդեսթագ ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը չեղարկելու համար իրավական գործընթաց է սկսել: Նա համապատասխան հայց է ներկայացվել է Գերմանիայի Սահմանադրական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Աքբաշը այս հարցով պարզաբանումներ է տվել թուրքական «Dogan» լրատվական գործակալության թղթակցին՝ շեշտելով, որ Գերմանիայում բնակվող  4.5 մլն թուրքերից ու թուրքական ծագումով գերմանացիներից […]

Արամ Աթեշյանը կփորձի հենվել Թուրքիայի իշխանության վրա. քաղաքագետ/վիդեո/

«Անթույլատրելի է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը: Թուրքիայում հասարակական ու իշխանական պահանջ կա՝ հանդես գալու նման նամակներով և սատարելու պետական գծին: Բայց այն, ինչ արել է Արամ Աթեշյանը, մի փոքր անդին է պահանջվածից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ  Էրդողանին ուղղված նամակին […]

2015 թվականի բյուջեի կատարողականին, հավանաբար, կողմ կքվեարկի միայն ՀՀԿ-ն

2015 թվականի պետական բյուջեի կատարողականի  մասին ելույթ  ունենալով՝  ԱԺ ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դժգոհություն  հայտնեց՝ պնդելով՝  նորմալ չէ, որ զինվորական կենսաթոշակի չափը 6000 դրամ է, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1500 դրամ։ «Եթե զինվորականը 20 տարվա ստաժ ունի, ապա նա կստանա 46 հազար դրամ, ահա այսպես է պետությունը գնահատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի