15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2016

Անակնկալ շրջադարձ Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու գործում

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու գործով դատախազ Անդրանիկ Սիմոնյանն այսօր հունիսի 24-ին հրավիրված դատական նիստում հրաժարվել է  մեղադրանքից: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը հայտարարել , որ Արտակ Գեւորգյանի արարքում բացակայում է հանցակազմը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Նշենք , որ նախորդ նիստում՝ հունիսի 20-ին, ԱԱԾ-ն գրություն էր […]

Այդ 5 շրջանները համարժեք էն պանծալի Արցախի ճանաչմանը. Գուրգեն Եղիազարյան

«Եթե մի լավ բան եղած լիներ Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը, թմբուկներով դա կասեին: Բայց այսօր ծպտուն չկա մեզ մոտից, Ալիեւը՝ ժպտերես է, չգիտես` ինչու: Գնացել տեխնիկական խնդիրներից խոսացել են, Ալիեւը բավականին թարմ, ժպտերես դուրս է գալիս, իսկ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, շատ վատ տրամադրությամբ էր», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին պետ  Գուրգեն Եղիազարյանը: Բանախոսը […]

Կարտասանի՞ արդյոք Հռոմի պապը Ցեղասպանություն բառը․ միջազգային մամուլի անդրադարձը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ժամանում է Հայաստան, եւ նրա այցը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Օրինակ, բրիտանական Independent-ը իր հոդվածում շեշտադրել է այն հարցը, թե արդյոք Հռոմի պապը կարտասանի՞ Ցեղասպանություն բառը, թե ոչ։ Լրատվամիջոցը նշում է, որ Պապը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սակայն ամենայն հավանականությամբ՝ չի արտասանի Ցեղասպանություն բառը։ Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Guardian-ը եւս […]

Գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել. Համբուրգում բուժվող Արմանը մեր կարիքն ունի /ֆոտո/վիդեո/

Ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած շարքային Արման Լազգիյանին հարկավոր է մեր օգնությունը։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ծնողները նրան տեղափոխել էին Գերմանիա։ «Համբուրգի կլինիկայում գտնվող 19 ամյա Արմանը մի տեսակ կոտրված է: Նա հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել: Արմանը նշում է, որ ինքը հպարտ է, որ հայ է: Երբեք չի ափսոսում, որ ծառայել է հայրենիքին: Հիմա էլ […]

Հայաստանում գնալով շատանում են թմրամոլները

«Հայաստանում վերջին 3 տարում թմրամիջոցի օգտագործման 9 տոկոս աճ է նկատվում»,-այսօր՝ հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Սեմերջյանի փոխանցմամ՝  Հայաստանում այսօր գրանցված է  5828 թմրամոլ, որից 88-ը կանայք են, 11-ը անչափահաս, նրանցից 3-ը` 16-17 տարեկան: «Սա հաշվառված ցուցանիշ է: 2011թ-ին կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում մոտ […]

«Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ներքին սպառման համար էր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը շեշտեց՝ կարևորում է  հանգամանքը, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովին հորդորել է անբարեխիղճ ձևով չմեկնաբանել սանկտպետերբուրգյան հանդիպումը: «Հստակ է, որ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ներքին սպառման համար էր, սեփական մկանները ցույց տալու միջոց»,- ասաց  Արտակ Դավթյանը: Վերջինս հույս հայտնեց, որ […]

Դեւիդ Քեմերոնը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը որոշել է հրաժարակալն տալ։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մեկնաբանելով երեկ կայացած հանրաքվեի արդյունքները։ Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել Եվրամիությունից դուրս գալուն։ «Այս երկրին նոր կառավարություն է պետք, որը այն կտանի ընտրած ուղիով։ Ես չեմ ցանկանում լինել այնպիսի նավապետ, ով […]

Հռոմի Պապի այցելությունը հզոր ազդակ կլինի. Արտակ Դավթյան

«Ես կարևորում եմ Հռոմի Պապի այցելությունը: Նրա ուղերձը պիտի առանձնացնեմ: Այն կարևոր է մեզ՝ հայերիս համար: Կատարյալ կլիներ, որ ուխտագնացության մեջ ներառված լիներ նաև Շուշին: Այո՛, իսկապես կատարյալ կլիներ: Պատահական չէ, որ նրա այցելության անունն «ուխտագնացություն» է»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը: Բանախոսը շեշտեց՝ ամեն հայի համար կարևոր է հավատը: Հռոմի Պապի […]

Օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը կնվազի 2,58 դրամով. սպառողների համար լուրջ վտանգ կա

Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: լ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում կայացրեց այս որոշումը: Տնային տնտեսությունների համար մեկ կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից կդառնա 46,20 դրամ (ցերեկային) եւ 38,78-ից մինչեւ  36,20 դրամ` գիշերային: Հատկանշական է, որ իրականում ամսական մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար սակագինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի