04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում գնալով շատանում են թմրամոլները

«Հայաստանում վերջին 3 տարում թմրամիջոցի օգտագործման 9 տոկոս աճ է նկատվում»,-այսօր՝ հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը:

Սեմերջյանի փոխանցմամ՝  Հայաստանում այսօր գրանցված է  5828 թմրամոլ, որից 88-ը կանայք են, 11-ը անչափահաս, նրանցից 3-ը` 16-17 տարեկան:

«Սա հաշվառված ցուցանիշ է: 2011թ-ին կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում մոտ 30 000 հազար մարդ զբաղվում է թմրամոլությամբ,- տեղեկացրել է Սեմերջյանը:

Նարկոլոգի խոսքով` աշխարհի գրեթե բոլոր երկրներում թմրամիջոցի օգտագործման աճ է նկատվում, բացառությամբ Շվեդիայի, որտեղ թմրամոլությունը կանգ առած վիճակում է` ի հաշիվ կրթական ծրագրերի: Հայաստանում նույնպես կրթական ծրագրեր իրականացվում են, սակայն չկա որևէ հաշվարկ, թե այդ ծրագրերն ի վերջո օգնո՞ւմ են, թե՞ պարզապես չեն ներազդում այն հանգամանքի վրա, որ մենք տարեկան ունենք թմրամիջոցի օգտագործման 9 տոկոս աճ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցված է Երևանում` 3007 թմրամոլ, 2-րդ տեղում Արմավիրի մարզն է` 727, և 3-րդ տեղում` Կոտայքի մարզը` 542 գրանցված թմրամոլով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ