14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անակնկալ շրջադարձ Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու գործում

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու գործով դատախազ Անդրանիկ Սիմոնյանն այսօր հունիսի 24-ին հրավիրված դատական նիստում հրաժարվել է  մեղադրանքից:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը հայտարարել , որ Արտակ Գեւորգյանի արարքում բացակայում է հանցակազմը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Նշենք , որ նախորդ նիստում՝ հունիսի 20-ին, ԱԱԾ-ն գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ կատարվածով իրենց բնականոն աշխատանքը չի խաթարվել, աշխատակիցներին լուրջ անհանգստություն չի պատճառվել, հետեւաբար իրենք չեն մասնակցելու դատական նիստերին:

Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գեւորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե տանկով բողոքի ակցիա էր արել քաղաքում՝ իր բողոքն արտահայտելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ