19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2016

Մեր Եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ՝ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀՐԱՇԱՓԱՌԻ ԲԱՐԻԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ (Սուրբ Էջմիածին, 24 հունիսի, 2016 թ.) Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: […]

Ահաբեկչություն Գերմանիայում․ կան վիրավորներ /վիդեո/

Գերմանական Ֆիրնհայմ քաղաքում անհայտ անձը դիմակով ներխուժել է տեղի կինոթատրոններից մեկն ու գերի վերցրել ներկաներին։ Նա սկսել է կրակել մարդկանց վրա, ինչի արդյունքում առնվազն 50 վիրավոր կա։ Ոստիկանները գրոհել են կինոթատրոնն ու ազատել պատանդներին, իսկ ահաբեկիչը նրանց գործողությունների արդյունքում սպանվել է։ Համացանցում է հայտնվել տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները վնասազերծում ահաբեկչին։    

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ- դարպասների մոտ ակցիա իրականացրած ակտիվիստն արդարացվեց

Ստվարաթղթե կանաչ տանկով Երևանի կենտրոնում՝ ԱԱԾ-ի վարչական շենքի երկաթե դարպասների մոտ ակցիա իրականացրած Արտակ Գևորգյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անպարտ ճանաչվեց և արդարացվեց, քանի որ նրա  արարքում բացակայում էր  հանցակազմը: Հիշեցնենք, որ այսօր մինչև դատավճռի հրապարակումը նախատեսվում էր մեղադրական ճառ, սակայն դատախազը հրաժարվեց  առաջադրված մեղադրանքից: Ըստ մեղադրանքի՝ 2015 […]

Համամիութենական ոգին օրինակելի է դառնում. Հռոմի Պապ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր խոսքում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը դիմել  է հավատացյալներին՝ ասելով. «Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. եւ Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լույսը սփռվեց Հայաստանում: Ողջունում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին, շնորհակալություն հայտնելով […]

«ԶԱԳՍ»-երում նույնպես կներդրվի «մեկ պատուհանի» սկզբունքը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում (ՔԿԱԳ-ներում կամ այսպես կոչված նախկին ԶԱԳՍ-երում) Կառավարությունը նախատեսում է ներդնել «մեկ պատուհան» սկզբունքով ծառայությունների մատուցումը: Հիշեցնենք, որ ՔԿԱԳ-երում իրականացվում է ամուսնության, ծննդյան, ամուսնալուծության, որդեգրման, հայրության ճանաչման, անվանափոխման և այլ բնույթի գրանցումների, ինչպես նաև կրկնօրինակների ու տեղեկանքների տրամադրման գործառույթներ: «Մեկ պատուհան» սկզբունքով համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել պատշաճ որակի ծառայությունների […]

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում բազմաթիվ ուխտավորներ դիմավորեցին Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

Հռոմի Պապն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ուղեկցությամբ ժամանել է Էջմիածին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին Հայ առաքելական եկեղեցում դիմավորում են Էջմիածնի կանթողիկոսարանի հոգեւորականները։ Օդանավակայանից Էջմիածին տանող ճանապարհին Ֆրանցիսկոս Պապին ողջունում էին բազմաթիվ հավատացյալներ, որոնք վանկարկում էին «Viva Papa»:  

Քարով իրար գլուխ են ջարդել. Զանգվի ձորում սպանություն կատարողը ձերբակալվեց

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2016թ. հունիսի 23-ին՝ […]

Եվրո-2016․ Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլը: Պայքարը շարունակելու հնարավորություն ստացան խմբերում առաջին 2 հորիզոնականները և երրորդ հորիզոնականը զբաղեցրած 4 լավագույն հավաքականները։ 1/8 եզրափակիչ փուլում հանդիպելու են հետևյալ զույգերը․ Շվեյցարիա – Լեհաստան / հունիսի 25, ժամը՝ 17։00 (Սենտ-Էտյեն) Ուելս – Հյուսիսային Իռլանդիա / հունիսի 25, ժամը՝ 21։00 (Փարիզ) Խորվաթիա – Պորտուգալիա / հունիսի 25, ժամը՝ 23:00 (Լանս) […]

Հռոմի պապը Հայաստան այցելելու առիթով հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարելիք եռօրյա այցի մեկնարկին հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վատիկանի ռադիոն, հեռագրում ասվում է. «Այս պահին, երբ սկսում եմ ուխտագնացությունս Հայաստան`թաթախվելու այդ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ, հաստատելու նրանց հավատը, աջակցելու խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, ես դիմում եմ Ձեզ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի