Եվրո-2016․ Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը
Ավարտվեց Եվրոպայի առաջնության խմբային փուլը: Պայքարը շարունակելու հնարավորություն ստացան խմբերում առաջին 2 հորիզոնականները և երրորդ հորիզոնականը զբաղեցրած 4 լավագույն հավաքականները։ 1/8 եզրափակիչ փուլում հանդիպելու են հետևյալ զույգերը․
Շվեյցարիա – Լեհաստան / հունիսի 25, ժամը՝ 17։00 (Սենտ-Էտյեն)
Ուելս – Հյուսիսային Իռլանդիա / հունիսի 25, ժամը՝ 21։00 (Փարիզ)
Խորվաթիա – Պորտուգալիա / հունիսի 25, ժամը՝ 23:00 (Լանս)
Ֆրանսիա – Իռլանդիա / հունիսի 26, ժամը՝ 17:00 (Լիոն)
Գերմանիա – Սլովակիա / հունիսի 26, ժամը՝ 20:00 (Լիլ)
Հունգարիա – Բելգիա / հունիսի 26, ժամը՝ 23:00 (Թուլուզա)
Իտալիա – Իսպանիա / հունիսի 27,ժամը՝ 20:00 (Սեն-Դենի)
Անգլիա – Իսլանդիա / հունիսի 27, ժամը՝ 23:00 (Նիցա)։