04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը կնվազի 2,58 դրամով. սպառողների համար լուրջ վտանգ կա

Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: լ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում կայացրեց այս որոշումը:

Տնային տնտեսությունների համար մեկ կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից կդառնա 46,20 դրամ (ցերեկային) եւ 38,78-ից մինչեւ  36,20 դրամ` գիշերային:

Հատկանշական է, որ իրականում ամսական մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար սակագինը կբարձրանա, որովհետեւ մինչեւ օգոստոսի 1-ը ուժի մեջ է էլէներգիայի սակագնի սուբսիդավորման որոշումը, ըստ որի, կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը: Այսինքն մինչեւ օգոստոսի 1-ը մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա սպառողները վճարում էին մեկ կվտ/ժամի համար 41,85 դրամ, իսկ հիմա սակագնի նվազումից  հետո ստիպված են լինելու  վճարել 46,2 դրամ: Նրանց համար էլեկտրաէներգիայի սակագինը կաճի 4,35 դրամով:

Դա տեղի չի ունենա միայն այն դեպքում, եթե կառավարությունը որոշի շարունակել սուբսիդավորումը: Սակայն նույնիսկ այդ դեպքում, 250 կվտ/ժամից պակաս էլէկետրաէներգիա սպառողների համար, լավագույն դեպքում, սակագինը կմնա անփոփոխ, նվազում տեղի չի ունենա: Կնվազի սուբսիդավորման չափը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ