17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Ղարաբաղում Արցախի հերոսի նկատմամբ այդ պետական աշխատողի աշխատելաոճը չեմ հասկանում. գեներալի օգնական /վիդեո/

Ազգային ժողովում Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն այսօր՝ մայիսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասնեց Արցախում գեներալ Մանվել Գրիգորյանի և ճանապարհը փակած անձանց միջև միջադեպը: Մանուկյանի խոսքով՝ զինվորականներ չեն եղել, այլ քաղաքացիական հագուստով անձինք: Մանուկյանը կասկածի տակ է դնում  անգամ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի պրոֆեսիոնալիզմը: «Ես ուզում եմ քննադատել իր աշխատելաոճը, […]

Արցախի կառավարությունն ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր և հանել առաջնագիծ

էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Սահմանի ողջ երկայնքով դիրքերի ամրացման աշխատանքներ են տարվել եւ տարվում։ Ամենուր կարելի է տեսնել աշխատող տեխնիկա։ Ղարաբաղի կառավարությունը Ղարաբաղում եղած ամբողջ տեխնիկան մոբիլիզացրել էր եւ հանել առաջնագիծ։ Հաճախ վտանգել են իրենց կյանքը աշխատողները, բազմաթիվ անգամ հակառակորդը կրակել է նրանց ուղղությամբ։ Այստեղ ասում են՝ քսան տարում այնքան գործ չի արվել, […]

Մայիսի 18-ին ՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 18-ին ՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ Վիեննայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողությունները:

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հետախույզ վետերանների միավորման նախագահ Սուրեն Կարապետյանը, Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանը և «Դնետր» հրետանային զորամիավորման ինժեներ Վալերի Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ Մայիսի 18-ը Լաչինի ազատագրման օրն է, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող ռազմական գործողություններ:

Մամեդյարովը՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը լավ նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղի հարցում էական բանակցություններ սկսելու համար։ Այդ մասին, անդրադառնալով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանդիպմանը, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, գրում է РИА Новости-ն։ «Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը լավ նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղի հարցում էական բանակցություններ սկսելու համար։  Այդ […]

Առաջընթաց կա

Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում   ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց՝ Վեննայում կայացած հանդիպման ընթացքում վերահաստատվեց՝ խոսք չի կարող լինել հրադադարի նոր պայմանագրի մասին: Ռուստամյանը շեշտեց՝ զինադադարի ռեժիմի խախումն արձանագրող մեխանիզմների ներդրումը կարևոր գործոն է և դրանք պետք է կյանքի կոչել, ապա ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը: «Այսքանը, որպես ստարտ, կարելի է […]

Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ

  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտականկենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցելության սկզբում նախարարը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում 2012 թվականին հիմնված ծիրանի կոլեկցիոն այգում, ուր պահպանվում են հայկական ծիրանենու 82 գենետիկսորտեր: «Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների […]

Հայկական մշակութային ինքնավարություն՝ Աբխազիայում

Աբխազիայում գործող «Կռունկ» հայկական հասարակական կազմակերպությունը հայտարարել է այդ երկրում «հայկական ազգային մշակությային ինքնավարություն» ստեղծելու մասին: ՀԿ տարածած հայտարարության մեջ նշվում է, հայերն այդ փոքր, բայց բազմազգ երկրում բնակություն են հաստատել վաղուց, ակտիվ մասնակցություն ունեցել աբխազական պետության զարգացման գործում, կռվել այդ երկրի թշնամու դեմ հայտնում է panorama.am-ը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարության հեղինակները նշում են, որ խորհրդային […]

Ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել. Արտակ Զաքարյան

ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վիեննայում կայացած  Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց՝ ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել բանակցային փուլում, կարող է խախտվել՝ կախված հայ-ադրբեջանական սահմանի դրությունից: «Եթե սահմանին մենք չունենք վստահության բավարար մեխանիզմներ և չունենք հրադադարի լիարժեք պահպանման հնարավարություններ, բնականաբար, ձեռք բերված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի