16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2016

Ռոման Ամոյանը չի մասնակցի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը չի մասնակցի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին: Այսօր Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում  59 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Ռահման Բիլիչիին: Այդպիսով՝ Ռոման Ամոյանը   դուրս մնաց ուղեգրերի համար պայքարից:  

Ու՞ր են մեր «հայրենասեր» գրանտակերները

«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Նահանգները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը… Ու՞ր են մեր «հայրենասեր» գրանտակերները, ինչու՞ ցույց չեն անում Ռուսաստանի դեսպանատան առջև` դատապարտելով ԱՄՆ-ի նման պահվածքը, կներեք Ռուսաստանի չէ, ԱՄՆ-ի դեսպանատան առջև, թե՞ վախենում եք զրկվեք ձեր հանապազօրյա գրանտներից…»: Գրում է լրագրող Մենուա Հարությունյանը:

Ադրբեջանը պիտի գիտակցի՝ եթե սկսի ռազմական գործողություններ, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը. Խոսրով Հարությունյան /վիդեո/

«Կառավարությունը դրական եզրակացությունն է տվել ԱԳՆ  եզրակացությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու նախագծի վերաբերյալ: Կառավարության երզրակացությունում ասվում է՝  Արցախի ճանաչման խնդիրը Հայաստան-Արցախ բանակցությունների  խնդիր կարող է լինել՝ հաշվի առնելով  տարբեր արտաքին ու ներքին գործոններ: Այսինքն ՝ դա կարող է տեղի ունենալ՝ կախված իրադարձությունների զարգացումից: ՀՀ Նախագահն էլ է ասել՝ եթե անհրաժեշտ լինի, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Մենք […]

ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգիչ է համարել Գարո Փայլանի դեմ կիրառված բռնությունը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ օրեր առաջ մեջլիսում կիրառված բռնությանը: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Գարո Փայլանի դեմ ուղղված այս բռնարարքը դատապարտելու և հայ պատգամավորին պաշտպանելու կոչի վերաբերյալ հարցին  Թոները պատասխանել է. «Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, […]

Մահ կամ ազատություն. առաջնագծում հումորը առաջին տեղում է /վիդեո/

«Տեր հայր»  մականունով ազատամարտիկ Արարատ Զաքարյանը 89-ից զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: «Տեր հայր»-ը մշտապես կարողացել է ոգևորել ազատամարտիկներին: «Օրհնում ու ճամփի էր դնում առաջնագիծ: Մի կարգախոս ուներ՝ մահ կամ ազատություն: Հիմա էլ նույնն ա անում»,-պատմում են զինակից ընկերները: Արարատը այսօր էլ առաջնագծում է: Առաջնագծւմ աշխատող Henaran.am-ի թղթակիցն առաջարկւմ է դիտել տեսանյութը:  

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 6-ին` պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն որոշ շրջաններ։ Երևան քաղաքի` 10:30-14:30 Նալբանդյան փ. 50, Վարդանանց փ. 5 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-15:00 Աճեմյան փ.18-39; 133-169 սեփական տները, 10:00-17:00 Մայիսի 9-ի փ. 7, 9 շենքերը, Վերին Շենգավիթ 6 և Կատովսկու […]

Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած ՀՀ օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՀՌԱՀ նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին  մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի և Արցախի […]

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը բացում է փակագծերը

«Իմ որդին ԱՄՆ-ում սովորում է, նա այնտեղ չի ապրում: Կվերադառնա երկու ամսից: Նա ապրիլի 5-ին պետք է Հայաստան վերադառնար: Բայց որ զինադադարի վերաբերյալ լուրերը տարածվեցին, նա տոմսը հետ է տվել: Որդիս ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ: Որոշեց, որ ուզում է ոչ թե մագիստրատուրա գնալ՝ ուսումը շարունակելու, այլ բանակ››, – այսօր հրավիրված ասուլիսին լրագրողների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի