15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը բացում է փակագծերը

«Իմ որդին ԱՄՆ-ում սովորում է, նա այնտեղ չի ապրում: Կվերադառնա երկու ամսից: Նա ապրիլի 5-ին պետք է Հայաստան վերադառնար: Բայց որ զինադադարի վերաբերյալ լուրերը տարածվեցին, նա տոմսը հետ է տվել: Որդիս ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտելուց հետո զորակոչվեց բանակ: Որոշեց, որ ուզում է ոչ թե մագիստրատուրա գնալ՝ ուսումը շարունակելու, այլ բանակ››, – այսօր հրավիրված ասուլիսին լրագրողների հարցին ինչու իր որդին` Վարդան Նիկոյանը այս օրերին հայրենիքում չէ, պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, խորհրդարանի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Պատգամավորը տեղեկացրեց՝  որդին Բոստոնում Ֆլեչերի դպրոցում է սովորում:

«Որդիս սովորել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, Կառավարման ակադեմիայում,  Պեկինում: Սա նրա 4-րդ կրթությունն է. երևի արդեն բավական է: 6 ամսով է այս վերջին կրթությունը: Որդիս 2 ամիս անց  հայրենիք կվերադառնա: Մօ բան էլ ասեմ. մինչև հիմա մամուլը գրում է՝ իբր բանակում չեմ ծառայել: Մտածում եմ՝ մի անգամ պիտի բերեմ զինվորական գրքույկս ցույց տամ բոլորին, որ տեսնեն. ծառայության ընթացքում էլ ստացել եմ լեյտենանտի կոչում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ