15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը պիտի գիտակցի՝ եթե սկսի ռազմական գործողություններ, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը. Խոսրով Հարությունյան /վիդեո/

«Կառավարությունը դրական եզրակացությունն է տվել ԱԳՆ  եզրակացությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու նախագծի վերաբերյալ: Կառավարության երզրակացությունում ասվում է՝  Արցախի ճանաչման խնդիրը Հայաստան-Արցախ բանակցությունների  խնդիր կարող է լինել՝ հաշվի առնելով  տարբեր արտաքին ու ներքին գործոններ: Այսինքն ՝ դա կարող է տեղի ունենալ՝ կախված իրադարձությունների զարգացումից: ՀՀ Նախագահն էլ է ասել՝ եթե անհրաժեշտ լինի, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Մենք չենք մերժում Արցախը անկախությունը ճանաչելու գործընթացը, բայց հաշվի առնելով հնարավոր զարգացումները՝ այդ թվում ռազմական  գործողությունների  վերսկսման հավանականությունը՝ պետք է սպասել, երբ կգա համապատասխան իրավիճակը››, – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորը շեշտեց՝ արդյունքում՝ Կառավարությունը բացասական եզրակացություն  է տվել  Արցախի անկախության ճանաչմանը վերաբեղող նախագծին:

Բանախոսն ընդգծեց՝ եթե այս օրենսդրական նախաձագիծը պատգամավորների կողմից չառաջարկվեր, կառավարությունը գոնե հիմա չէր անդրադառնա այդ հարցին:

‹‹Կարծում եմ՝ հիմա օրակարգում չէ Արցախի ճանաչման հարցը: Մենք խոսում ենք բանակցային գործընթացը շարունակելու մասին: Հիմա չենք կարող մի քայլ անել, որ կխանգարի բանակցային գործընթացին: ԼՂՀ ճանաչումով պետք չէ ենթադրել, թե Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի: Հիմա Ադրբեջանը պիտի գիտակցի՝ եթե սկսի ռազմական գործողություններ, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը», –  ասաց Խոսրով Հարությունյանը:

Մյուս բանախոսը՝  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շեշտեց.
«Եթե տարիներ առաջ լիներ Արցախի ճանաչման գործընթացը, հիմա արդեն մենք կձգտեինք ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը: Կառավարության եզրակացությունը  ինչ-որ լղոզված, դիվանագիտական ձևակերպում է:  Գործադրի որոշումը հասկանալը բարդ է: Մամուլի խոսնակի հրապարակումից է պարզ հասկացվում՝ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, բայց իմ պատկերացումներով էլ եմ հասկանում. սա բացասական եզրակացություն է: Այս քայլը ՀՀ-ին ու Արցախին պետք էր: Եթե տարիներ առաջ ճանաչեինք Արցախը, Ադրբեջանը գնած չէր լինի այդ զենքերը, այսպիսի հարձակման չէր գնա: Ադրբեջանի հարձակումները կապ չունեն Արցախի անկախության ճանաչման հետ: Ավելին՝ Հայաստանի հյուսիսային հատվածում էլ է կրակոցներ լինում: Այսինքն՝ Ադրբեջանը ագրեսիա է ցուցաբերել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ նկատմամբ: Նախագահի մամուլի խոսնակն ասաց՝ Արցախի ընդունման  մասին առաջինը կասի նախագահը: Այսինքն՝ կարծում եմ՝ այս նախագիծը քննարկման չի հասնի: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե այդ հարցը քննարկման դրվեր, բայց…  Վտանգի աստիճանը բնավ կախված չէ նրանից, թե ՀՀ-ն կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞  ոչ:  Իսկ որ ասում են՝ բանակցային գործընթացին կխանգարի, բանակցություններ այսպես թե այնպես չկան, բացի այդ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե  Ադրբեջանը էլի չի հարձակվի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ