Մեր լողորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Երեկ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Հայաստանը այս առաջնությանը կներկայանա երեք լողորդով՝ Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան և Վլադիմիր Մամիկոնյան։ Հիշեցնենք՝ առաջնությունը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար։