Բարոնուհին 22-ամյա տղային շփոթել է երեխայի հետ ու վերցրել է նրան ձեռքերի վրա /ֆոտո/
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/xw_1251802.jpg)
Բրիտանացի բարոնուհի Միշել Մոնը անհարմար իրավիճակում է հայտնվել Վիետնամում։ Նա շփոթել է 22-ամյա վիետնամցուն երեխայի հետ եւ նրան ձեռքերի վրա է վերցրել։
Մոնն այցելել Էր ձեռնարկատերերի խորհրդաժողով, որը տեղի էր ունենում Վիտենամում: Ներքնահագուստի Ultimo բրիտանական բրենդի հիմնադիրը ելույթ է ունեցել միջոցառման երեքհազարանոց լսարանի առջեւ: Ելույթից հետո բեմ է բարձրացել Նգուեն Տան Պատը, որպեսզի բրիտանուհուն ծաղկեփունջ նվիրի: Վիետնամցուն 6-ամյա երեխայի տեղ դնելով՝ ցածր հասակի պատճառով, Մոնը նրան ձեռքերի վրա Է վերցրել լուսանկարվելու համար:
Բարոնուհին ավելի ուշ պատմել է, որ ներկաները ծիծաղից թուլացել են՝ տեսնելով բեմի վրա տեղի ունեցածը: Առաջին շարքերում նստած Պատի կինը բրիտանուհուն խնդրել է գրկից իջեցնել իր ամուսնուն:
Սակայն իրականում տղամարդն այնքան փոքր է երեւում, որ բարոնուհու փոխարեն շատերը կարող էին շփոթվել։
![It had previously been claimed the 'child' was a 46-year-old married man whose 'wife' took exception to the Tory business tsar picking him up. But now it has emerged not only is the man not married but he is also single](http://i.dailymail.co.uk/i/pix/2016/05/09/18/33F7319000000578-3581518-image-a-1_1462814721943.jpg)
![So shocked is Nguyen tan Phat (pictured) by the international publicity Baroness Mone's gaffe has sparked that he has even threatened to take up drinking](http://i.dailymail.co.uk/i/pix/2016/05/09/18/33FC722A00000578-3581518-image-a-2_1462814820766.jpg)