15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի հավատա ենթադրություններիդ

Մի անգամ վանականին մի աղջիկ հանդիպեց՝ ջրով լի դույլը ձեռքին: Ինքն էլ չիմացավ, թե ինչու, բայց տարվեց ու նրա աչքերին նայեց, և նույն պահին միտքը ներշնչեց նրան, որ այդ աղջիկն անառակ է, բայց հենց այդ միտքը եկավ, նա շատ վշտացավ ու այդ մասին աբբա Հովհաննեսին պատմեց.

– Հայր Սուրբ, ի՞նչ պետք է անեմ, երբ ակամայից ինչ-որ մեկի շարժուձևն ու քայլվածքն եմ նկատում ու միտքս ինձ այդ մարդու հոգևոր կառուցվածքի մասին է ասում:

Ծերը պատասխանեց.

– Դե ինչ, մի՞թե չի պատահում, որ որևէ մեկը, ով բնածին թերություն ունի՝ մեծ ճիգերով ու աշխատանքով ուղղում է այն: Այդ պատճառով էլ չի կարելի դրա հիման վրա որևէ մեկի հոգևոր կառուցվածքի մասին կարծիք կազմել: Այսպիսով, երբեք մի հավատա ենթադրություններիդ, քանի որ ծուռ կանոնն ուղիղն էլ է ծուռ դարձնում: Մարդկային կասկածները կեղծ են և վնասում են նրան, ով տրվում է դրանց:

Եվ այդ օրվանից, երբ միտքը նրան արևի մասին ասում էր, որ արև է կամ խավարի մասին, որ խավար է, նա չէր հավատում, քանզի ավելի ծանր բան չկա, քան սեփական կարծիքին հավատալը:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուրը` surbzoravor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ