15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2016

Գերեզմանատան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է դի

Մայիսի 6-ին, ժամը 11.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Գ.-ի (ծնվ.1966թ.) դին:

Աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված սոցիալական ապահովման խնդիրներին

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին: Խոհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության ընթացքում բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը: Պաշտպանական […]

Ռոման Ամոյանը չի մասնակցի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը չի մասնակցի Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին: Այսօր Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում  59 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը որակավորման փուլում պարտվեց թուրք Ռահման Բիլիչիին: Այդպիսով՝ Ռոման Ամոյանը   դուրս մնաց ուղեգրերի համար պայքարից:  

Ու՞ր են մեր «հայրենասեր» գրանտակերները

«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Նահանգները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը… Ու՞ր են մեր «հայրենասեր» գրանտակերները, ինչու՞ ցույց չեն անում Ռուսաստանի դեսպանատան առջև` դատապարտելով ԱՄՆ-ի նման պահվածքը, կներեք Ռուսաստանի չէ, ԱՄՆ-ի դեսպանատան առջև, թե՞ վախենում եք զրկվեք ձեր հանապազօրյա գրանտներից…»: Գրում է լրագրող Մենուա Հարությունյանը:

Ադրբեջանը պիտի գիտակցի՝ եթե սկսի ռազմական գործողություններ, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը. Խոսրով Հարությունյան /վիդեո/

«Կառավարությունը դրական եզրակացությունն է տվել ԱԳՆ  եզրակացությանը՝ Արցախի անկախությունը ճանաչելու նախագծի վերաբերյալ: Կառավարության երզրակացությունում ասվում է՝  Արցախի ճանաչման խնդիրը Հայաստան-Արցախ բանակցությունների  խնդիր կարող է լինել՝ հաշվի առնելով  տարբեր արտաքին ու ներքին գործոններ: Այսինքն ՝ դա կարող է տեղի ունենալ՝ կախված իրադարձությունների զարգացումից: ՀՀ Նախագահն էլ է ասել՝ եթե անհրաժեշտ լինի, ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը: Մենք […]

ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգիչ է համարել Գարո Փայլանի դեմ կիրառված բռնությունը

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ օրեր առաջ մեջլիսում կիրառված բռնությանը: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի՝ Գարո Փայլանի դեմ ուղղված այս բռնարարքը դատապարտելու և հայ պատգամավորին պաշտպանելու կոչի վերաբերյալ հարցին  Թոները պատասխանել է. «Ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, […]

Մահ կամ ազատություն. առաջնագծում հումորը առաջին տեղում է /վիդեո/

«Տեր հայր»  մականունով ազատամարտիկ Արարատ Զաքարյանը 89-ից զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: «Տեր հայր»-ը մշտապես կարողացել է ոգևորել ազատամարտիկներին: «Օրհնում ու ճամփի էր դնում առաջնագիծ: Մի կարգախոս ուներ՝ մահ կամ ազատություն: Հիմա էլ նույնն ա անում»,-պատմում են զինակից ընկերները: Արարատը այսօր էլ առաջնագծում է: Առաջնագծւմ աշխատող Henaran.am-ի թղթակիցն առաջարկւմ է դիտել տեսանյութը:  

ՀԷՑ-ից զգուշացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 6-ին` պլանայինև վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն որոշ շրջաններ։ Երևան քաղաքի` 10:30-14:30 Նալբանդյան փ. 50, Վարդանանց փ. 5 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-15:00 Աճեմյան փ.18-39; 133-169 սեփական տները, 10:00-17:00 Մայիսի 9-ի փ. 7, 9 շենքերը, Վերին Շենգավիթ 6 և Կատովսկու […]

Նախագահը ստորագրել է ԱԺ ընդունած ՀՀ օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի