15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված սոցիալական ապահովման խնդիրներին

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խոհրդակցություն՝ նվիրված զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման հարցերին:

Խոհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության ընթացքում բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող երկկողմ գործունեության արդյունավետությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ առաջիկա համատեղ անելիքները ևս միտված են լինելու զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինծառայության զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները, և առաջիկայում, ըստ համապատասխան ուղղությունների, իրականացվելիք սոցիալական ապահովման միջոցառումները:

Ընդգծվել է, որ անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը և համադրել բոլոր ջանքերը՝ կարճ ժամկետներում զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ