Եւս երկու պայթյուն Բրյուսելի մետրոյում․ զոհերի թիվը հասնում է 50-ի

Բրյուսելի մետրոյում քիչ առաջ եւս երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը Arts-loi կայարանի մոտ, որը Բելգիայում ԱՄՆ դեսպանատան շենքի անմիջապես կողքին է։ Հարկ է նշել, որ մետրոյի ու օդանավակայանի պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասնում է 50-ի, կան բազմաթիվ վիրավորներ։ Երկրում ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ չորրորդ աստիճան է հայտարարված։