28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևանում կբացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Առանձնակի կարևորելով հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև ԼՂՀ շրջանների և Երևանի վարչական շրջանների միջև հաստատված սերտ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ նախանշված բոլոր ուղղություններով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները հաջողված են և ընթանում են ըստ ժամանակացույցի:

«Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև ԼՂՀ շրջանների միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ամեն ամիս մեր պատվիրակությունները և աշխատանքային խմբերն այցելում են ԼՂՀ: Միայն անցած տարվա ընթացքում շուրջ 60 այց է իրականացվել ԼՂՀ, փոխադարձ 40 այցով էլ Արցախից են հյուրընկալվել Երևանում: Այս համագործակցության շրջանակներում մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնց  ուղղությունները գնալով ընդլայնվում են»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով Երևանում նախատեսվող «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու միջոցառման կազմակերպմանը:

«Մենք ողջունում ենք «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսի անցկացումը Երևանում և պատրաստ ենք աջակցել նախաձեռնության կայացման հարցում: Համոզված եմ, որ ցուցահանդեսը կտա իր դրական արդյունքները և կկրի շարունակական բնույթ՝ օգնելով Արցախի արտադրողներին, նաև նպաստելով Երևանում արցախյան ապրանքների առավել ճանաչելի դառնալուն»,- նշել է քաղաք

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ