02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր

Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝  ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է ս/թ մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար  հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ:

Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել   հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.

  1. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր.
  • 31-րդ դիտակետից՝ 0 խմ/վրկ ելքով,
  • Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով:

Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

  1. Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Էջմիածնի տարածաշրջանի շուրջ 300 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
  2. Հրազդան գետից Արզնի- Շամիրամ ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 860.0 հազ.խմ ջուր, 2.5խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Աշտարակի տարածաշրջանի շուրջ 250 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
  3. Ախուրյան գետից 4 օրվա, Ախուրյանի ջրամբարից՝ 2 օրվա ընթացքում Թալինի մայր ջրանցքով տեղափոխվել է 2070.0 հազ.խմ ջուր,  0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանի շուրջ 600 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
  4. Արաքս գետից Արմավիրի մայր ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 4300.0 հազ.խմ ջուր, 12.5 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Արմավիրի տարածաշրջանի շուրջ 1200 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Միաժամանակ ջուր է մատակարարվել ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող լոկալ խորքային և հորիզոնական պոմպերով:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում ս/թ մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է  շուրջ 9.8 մլն խմ ջուր, որով  հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.5 հազար  հա պտղատու այգիներ:

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ