Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբը գրավոր դիմել է Գլխավոր դատախազություն՝ կապված քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից մարտի 21-ին Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ: Արամ Դանիելյանի ընտրական շտաբի դիմումում մասնավորապես ասվում է. «Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին […]
Վաղը՝ մարտի 23-ին, տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ պլանավորվող հանդիպումը: Այդ մասին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք կայանալու է Քերիի եւ Պուտինի հանդիպումը։ Պետքարտուղարը եւ ԱԳ նախարարը նախագահին կտեղեկացնեն իրենց շփումների մասին: Եվ, հավանաբար, նախագահի հետ զրույցի ընթացքում կարծարծվի հարցերի բավականին լայն շրջանակ»,- ասել […]
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի լսումների ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բոլորն էլ շահագրգռված են և հասկանում են ԸՕ-ի ընդունման անհրաժեշտության պատճառը՝ անել հնարավորը, որպեսզի հասարակությունը վստահությամբ գնա ընտրության: «Բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որոշ հարգարժան ընդդիմադիր գործիչներ «կոնսենսուս», «կոնսոլիդացիա» և «ուլտիմատում» բառերը շփոթել են, կոնսենսուսը չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի, մենք […]
ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ: Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով. 1. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր. […]
Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների մասնակիցներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Լսումները վարող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մասնակիցներին տեղյակարեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: «Հարգելի հայրենակիցներ, արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ Բրյուսելում տեղի են ունեղել […]
«Զարուհի Փոստանջյանը շատ կոնկրետ խնդիր ունի և փորձում է այդ խնդիրը լուծել` այս կամ այն վաստակաշատ քաղաքական գործիչներին, պետական գործիչներին հարվածելով: Ես չեմ կարծում, որ ընդդիմության մեջ քո տեղն ամրացնելու համար պետք է ուրիշներին հարվածես: Ես կարծում եմ` ավելի ազնիվ մոտեցում է, երբ դու քո տեսակով, քո սկզբունքներով, քո քաղաքական տեսլականով կարողանում ես քո սեփական […]
Բրյուսելում գտնվող մեր պատվիրակությանը վտանգ չի սպառնում: Այս մասին լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ որ Բրյուսելի ահաբեկչությունը դատապարտելի է: Հիշեցնենք, որ այժ, Բրյուսելում են գտնվում Աժ պատգամավորները, ովքեր մասնակցելու են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար 5-րդ նիստին։ «Զրուցել եմ Բրյուսելում գտնվող ԱԺ պատվիրակության անդամների հետ: Նորմալ […]
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչություններից: Մենք խստորեն դատապարտում ենք այս զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Կարծում եմ, որ քաղաքակիրթ […]