Ի՞նչ ունի Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի դեմ /վիդեո/
«Զարուհի Փոստանջյանը շատ կոնկրետ խնդիր ունի և փորձում է այդ խնդիրը լուծել` այս կամ այն վաստակաշատ քաղաքական գործիչներին, պետական գործիչներին հարվածելով: Ես չեմ կարծում, որ ընդդիմության մեջ քո տեղն ամրացնելու համար պետք է ուրիշներին հարվածես: Ես կարծում եմ` ավելի ազնիվ մոտեցում է, երբ դու քո տեսակով, քո սկզբունքներով, քո քաղաքական տեսլականով կարողանում ես քո սեփական իմիջը ձևավորել, այլ ոչ թե՝ անպայման մեկ ուրիշին ոչնչացնելու գնով:
Հետևաբար՝ Զարուհի Փոստանջյանի քաղաքական պահվածքն ինձ համար երբեք ընդունելի չի եղել` դա վերաբերի Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ մեկ ուրիշի մասին հայտարարություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի պահվածքին, մասնավորապես` հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ավտորիտարիզմի կնքահայրն է, հայտարարեց ՎՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև տարածված լուրերին, թե ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ն առաջիկայում դաշինք կկազմեն:
Մանրամասները՝ տեսանյութում: