14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցրտահարությունը մեղմելու նպատակով

ՀՀ ԳՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է մարտի 17-21-ը ցրտահարության ռիսկերը նվազեցնելու նպատակով հանրապետության հողօգտագործողներին ինտենսիվ ոռոգում իրականացնելու համար հատկացված ոռոգման ջրի վերաբերյալ:

Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել հետևյալ ուղղություններով և հետևյալ քանակներով.

1. Ազատի ջրամբարից Արտաշատի մայր ջրանցքով 2 օրվա ընթացքում տեղափոխվել է 1250.0 հազ.խմ ջուր.
– 31-րդ դիտակետից՝ 6.0 խմ/վրկ ելքով,
– Դվինի ջրանցքով՝ մինչև 1.2 խմ/վրկ ելքով:

Նշված ջուրը մատակարարվել է Արտաշատի և Վեդու տարածաշրջանների շուրջ 800 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
2. Ստորին-Հրազդանի ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 1040.0 հազ.խմ, 3.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Էջմիածնի տարածաշրջանի շուրջ 300 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
3. Հրազդան գետից Արզնի- Շամիրամ ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 860.0 հազ.խմ ջուր, 2.5խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Աշտարակի տարածաշրջանի շուրջ 250 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
4. Ախուրյան գետից 4 օրվա, Ախուրյանի ջրամբարից՝ 2 օրվա ընթացքում Թալինի մայր ջրանցքով տեղափոխվել է 2070.0 հազ.խմ ջուր, 6.0 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Թալինի և Բաղրամյանի տարածաշրջանի շուրջ 600 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:
5. Արաքս գետից Արմավիրի մայր ջրանցքով 4 օրվա ընթացքում տեղափոխվել է 4300.0 հազ.խմ ջուր, 12.5 խմ/վրկ ելքով, որը հատկացվել է Արմավիրի տարածաշրջանի շուրջ 1200 հա պտղատու այգիների հողօգտագործողներին:

Միաժամանակ ջուր է մատակարարվել ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող լոկալ խորքային և հորիզոնական պոմպերով:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում ս/թ մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում ցրտահարությունը մեղմելու նպատակով հողօգտագործողներին տրվել է շուրջ 9.8 մլն խմ ջուր, որով հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3.5 հազար հա պտղատու այգիներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ