Հայաստանը ողջունում է Պալմիրայի ազատագրումը

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը իր ֆեյսբուքյան իր հարթակում գրառում է կատարել Պալմիրայի ազատագրման մասին։ Մասնավորապես նշվում է.«Ողջունում ենք Պալմիրայի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»։ Նշենք, որ մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբազատագրել են Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից։