Ծնունդդ շնորհավոր
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է:
Աշոտ Նավասարդյանy (1950, մարտի 28, Երևան – 1997, նոյեմբերի 3, Երևան) եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ ձերբակալվել է և դատապարտվել 13 տարվա բանտարկության։
Ազատվելուց հետո («Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, 1990-ից` Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը։ 1990-95-ին եղել է ՀՀ ԳԽ անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-97-ին` պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հանձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին և ստացել ռազմավարի որակավորում։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ (1995-97) պատգամավոր։
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին նախագահ: Այսօր հարազատներն ու կուսակիցները Եռաբլուր պանթեոնում հարգել են Աշոտ Նավասարդյանի հիշատակը: