22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

7 օր առաջնագծում/ վիդեո

 

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներիհամաձայն, մարտի 20-ից 26-ն ընկածժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծում հակառակորդիկողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոցականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպինռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 13000 կրակոց:

Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում էԱդրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակիհետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրիռազմաքաղաքական ղեկավարության վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ