14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական երկաթուղու ռելսերը դեպի Մոսկվա` ժանգոտել են/ ֆոտո

Երեւանի երկաթուղային կայարանից օգտվողներին կայարանի տնօրինությունը տեղեկացնում է, թե ինչ ժամանակացույցով են շարժվում մոսկովյան երկաթուղային կայարանների գնացքները, թե որ կայարանից ինչ ուղղությամբ եւ որ ժամերին են շարժվում գնացքները:

Ո՞ւմ է հետաքրքիր այդ ամենը, երբ «Հարավկովկասյան երկաթուղին» (հայկական երկաթուղին) վերջին 25 տարիներին չի ապահովում գնացքների շարժը աբխազական երկաթուղով դեպի Ռուսաստան:

Henaran.am-ը փորձել է փոքր հարցախույզով պարզել, թե արդյո՞ք մոսկովյան երկաթուղու ժամանակացույցը հետաքրքրում է ուղեւորներին: Ըստ հարցման` այդ տեղեկատվությունն ավելորդ է: «Բան ու գործ չունեն: Երկաթուղու տնօրինությունը պետք է մտածի ոչ թե մոսկովյան երկաթուղու ժամանակացույցի տեղեկատվությունը հրամցնելու մասին, այլ պետք է մտածի, թե ինչպես անի, որ երկաթուղուց ավելի շատ ուղեւորներ օգտվեն»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ուղեվարձերում նոր քաղաքականություն մտցրեց` գները սահմանեց ըստ գոտիների` 50 կմ- ի համար սահմանելով որոշակի գին: Այսօր երկաթուղին ունի 3 գոտի` հետեւյալ գներով`

1-ին գոտի` 300 դրամ,

2-րդ գոտի` 600 դրամ,

3-րդ գոտի` 1000 դրամ:

Հայկական և ռուսական երկաթուղիների գնային քաղաքականության համեմատականին Henaran.am-ը կանդրադառնա հաջորդիվ:

12899866_1198866786805177_30894502_n

12910865_1198866853471837_1695419271_n

12596325_1198866873471835_365362627_n

12895381_1198866826805173_1708387_n

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ