14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանին այսպիսին չեք տեսել երբեւիցե /ֆոտոշարք/

«Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

«Մարտի 27-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «…բացեց երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում’ ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկանց»:

Թո՛ղ Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները:
Թո՛ղ Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թևածեն մեր ընտանիքներում:
Թո՛ղ ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, և համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք:

Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ:

Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս:

Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ և սահմանին կանգնած մե՛ր զինվորներին.

– Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի,
Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը,
Քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք
Եվ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից,
Սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից:
Ամէն:
Սուրբ Ներսես Շնորհալի»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը:

12032183_628639053956028_7793626286240065584_n1656017_628639173956016_3657132888969178428_n

12072566_628636687289598_6517951991449306955_n

12670731_628638580622742_7855476553246026377_n

12802714_628639267289340_3856071982734618685_n

12919876_628637490622851_2297798393567662181_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ