Հակառակորդի ակտիվությունը ճնշվել է. զոհ ունենք

Մարտի 11-ին եւ լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (16 արկ) եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետից (5 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մարտի 11-ին՝ ժամը […]