06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամեն նորածնին` 100 հազար դրամ. Ժողովուրդ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը արմատներով Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից է: Հովհաննես Հովսեփյանը ծնվել է Իջեւան քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտել Վանաձորում: Հովհաննես Հովսեփյանի հայրը` Աշոտ Հովսեփյանը, երբ զբաղեցնում էր Նոյեմբերյանի միլպետի պաշտոնը, կրում էր Ճուկլինյան ազգանունը:  Հետագայում ընտանիքը փոխել է  ոչ բարեհունչ ազգանունը:

2008թ. Հովհաննես Հովսեփյանը եւ Ռուսաստանում բնակվող նրա գործարար եղբայրը` Հակոբը, սահմանամերձ Վազաշենի կենտրոնում` ճանապարհի եզրին, կառուցել են մեծ կոթող: Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից թերթը հետաքրքրվեց` որքանով է Հովհաննես Հովսեփյանը կապված Վազաշենի հետ: Գյուղապետն ասաց, որ Հովսեփյանները սահմանամերձ Վազաշենում հայրական տուն ունեն, Հովհաննես Հովսեփյանի մայրը եւ հորաքույրը պարբերաբար Երեւանից եւ Վանաձորից այցելում են գյուղ: Գյուղապետը հայտնեց, որ Հովսեփյան եղբայրները գյուղում ամեն նորածնի տրամադրում են 100 հազար դրամի չափով օգնություն: Այդ նվիրատվությունը եղբայրներից որն է կատարում, գյուղապետի խոսքով` նրանք միասին են, եւ երբեւէ չի տարբերակվել, թե եղբայրներից որ մեկն է օգնում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ