02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սրտի վիրահատության չափորոշիչները Հայաստանում

Հանրապետության առաջատար սրտաբանների և գլխավոր մասնագետի,  նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատական ծառայությունների կազմակերպման չափորոշիչները։

Մասնագիտական խմբի կողմից կատարված վերլուծությունների հիման վրա մշակված չափորոշիչները միտում ունեն կարգավորելու սրտի վիրահատությունների հետ կապված հիմնախնդիրներն ու փոխհարաբերությունները։

Փաստաթղթում մանրամասն ներկայացված են շահառուների բոլոր խմբերը, իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակները, ինչպես նաև սրտի վիրահատության ուղեգրման, հերթագրման, անհետաձգելի դեպքերի հետ կապված կարգավորումները։

Քննարկման ընթացքում տարբեր առաջարկություններ հնչեցին փոխհարաբերությունների և չափորոշիչների  առավել հստակեցման ուղղությամբ։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց առավել խորությամբ վերլուծել ուղեգրման, լաբորատոր-գործիքային հետազոտությունների, ինչպես նաև սրտի վիրահատությունների բացարձակ և հարաբերական ցուցումների հետ կապված հարցերը։ Միաժամանակ, հաշվի առնելով նաև կատարված առաջարկությունները, լրամշակել փաստաթուղթը և ներկայացնել որպես  ՀՀ առողջապահության նախարարի հրաման հաստատման։

Խնդիր դրվեց բոլոր չափորոշիչներն առավելագույնս հստակեցնել` հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելու, ինչպես նաև մասնագետների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ