02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդ դեպքում բուդդիստից ինչո՞վ պիտի տարբերվենք

«Եսակենտրոն ու եսասեր անմեղ» քրիստոնյաների մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ, բայց նորից պիտի անդրադառնամ: Սիրելինե՛րս, քրիստոնյան, որ սրբության կամ մաքրության հասնելու համար կենտրոնանում է միայն իր անձի վրա ու չի նկատում իր շուրջը գտնվող կարոտյալներին ու նեղյալներին թե՛ նյութական և թե՛ հոգևոր առումներով, ակամայից մեկ այլ մեղքի մեջ է հայտնվում, դառնում է «եսասեր անմեղ»:

Մեր կյանքի նպատակը միայն ու միայն մեղքից ու արատներից հեռանալը չէ. այդ դեպքում բուդդիստից ինչո՞վ պիտի տարբերվենք, ի՞նչ է մենք էլ պարապության՝ ոչինչ չանելու կամ, ավելի ճիշտ, «ոչինչ անելու» ուխտ անե՞նք: Քրիստոնեությունը սիրո, գործուն, ապրող, արարող սիրո կրոն է: Մարդս ինքն իրենով միայնակ արարող չէ (խոսքը մենակյաց կամ անապատական հայրերի մասին չէ, ովքեր անապատում Տիրոջ շնորհով անպատկերացնելին էին գործում): Էնպես որ մեղքերից հեռանալու մասին մտածելուց զատ, ամեն օր, երբ ձեր գլուխը դնեք բարձին, հարցրե՛ք ձեզ. «Այսօր ո՞ւմ մի բարիք արեցի»: Հարցրեք ու նոր քնեք:

Մարկոս քահանա Մանգասարյան 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ