«Մերսեդես Բենց»-ն ընկել է Վարարակն գետը.կա վիրավոր

Մարտի 11-ին, ժամը 16-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սաթյան 1-ին նրբանցքի թիվ 6 տան դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և ընկել հարևանությամբ հոսող Վարարակն գետը: Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: