Սիրելի ուտելիքներից․ ինչպես պատրաստել տնական շաուրմա
Բաղադրությունը՝
• Լավաշ-2 հատ
• Հավի միս- 600 գր
• Կարմիր պղպեղ-1 հատ
• Մաղադանոս
• Լոլիկ-2 հատ
• Վարունգ-1 հատ
• Սխտոր
• Կաղամբ-կես գլուխ
• Հազարի տերևներ
• Թթվասեր- 200 գր
• Մայոնեզ-3 ճաշի գդալ
• Կանաչ սոխ
• Աղ
• Սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
- Հավի միսը կտրատել մանր կտորների,տապակել բուսայուղի մեջ, համեմել աղով և պղպեղով։
- Միջուկը պատրաստելու համար՝ բանջարեղենը կտրատել, հազարի տերևները ձեռքով մասնատել, սխտորը ճզմել և խառնել իրար։
- Թթվասերը խառնել մայոնեզի հետ, ավելացնել կտրատած կանաչին և կանաչ սոխը։
- Պատրաստի մսի վրա ավելացնել բանջարեղենի խառնուրդը, լցնել սոուսը և լավ խառնել։
- Լավաշը կիսել, դնել միջուկը եւ փաթաթել։