02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատավորը վարույթից հեռացրել է Վարդգես Գասպարիի պաշտպաններին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը:

Մինչ հետաձգելը դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում է կայացրել վարույթից հեռացնել ակտիվիստի երեք պաշտպաններին՝ Տիգրան Եգորյանին, Լուսինե Հակոբյանին եւ Դավիթ Գյուրջյանին:

Այս առիթով Գասպարին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:

«Ի պատասխան ձեր գրությանը, որով առաջարկել եք ինձ ընտրել նոր պաշտպան, հայտնում եմ, որ ձեր առաջարկությունը մերժվում է, քանի որ բազմիցս հայտնել եմ, որ իմ պաշտպաններն են թիվ ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով միայն և միայն Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը: Միաժամանակ, հայտնում եմ, որ դուք սխալ եք հաշվարկել փաստաբանների նիստերին մասնակցությունը, մասնավորապես՝ Դավիթ Գյուրջյանը չի ներկայացել անընդմեջ թվով երկու այլ ոչ երեք դատական նիստերի, ինչպես դուք եք նշել, ինչպես նաև Տիգրան Եգորյանի հեռանալը նիստերի դահլիճից չի նշանակում վարույթից հեռացված լինել, նա շարունակում է իմ պաշտպանը մնալ և դուրս է եկել դահլիճից այն պատճառով, որ ես չեմ լիազորել վերջինիս իմ բացակայությամբ մասնակցել նիստերին (չեմ հրաժարվել նրանից) և այդ հանգամանքը որևէ կերպ ձեզ հնարավորություն և իրավական հիմք չի տալիս նրան վարույթից հեռացված համարելու և ինձ 304-րդ հոդվածով սահմանված կարգով նոր պաշտպան ներգրավելու առաջարկություն անել: 

Միաժամանակ ձեր գրության մեջ նշել եք, հաջորդ դատական նիստի օրն ու ժամը, սակայն չեք նշել որ ես կանչվում եմ դատական նիստին, և պահպանված չեն քրեական դատավարության օրենսգրքով ծանուցագրին առաջադրվող պահանջները: Դրանից ելնելով խնդրում եմ պարզաբանել, արդյոք ուղարկված գրությունը ծանուցագիր է թե ոչ և եթե այո, արդյոք ես կարող եմ ներկայանալ այն պատճառով, որ դուք եք թույլատրում, թե կիրառված սանկցիայի՝ հեռացման 6 ժամերը սպառվել են»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Վարդգես Գասպարին ի նշան բողոքի պառկեց նիստերի դահլիճում: Դատարանը նրա նկատմամբ խիստ սանկցիա կիրառեց՝ 6 ժամով հեռացնելով ակտիվիստին նիստերի դահլճից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ