22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեր վերջը, որքան էլ տարօրինակ հնչի՝ իսկապես կգա․․․».ազատամարտիկը ահազանգում է

Ազատամարտիկ, բանաստեղծ Խաչատուր Խաչատրյանը facebook-ի իր հանրագրում գրառել է.

«Ես լուրջ պահանջում եմ մեր պետական կառույցներից, զբաղվել էս հարցով, զբաղվել սերունդների դաստիարակությամբ: Ես պատահական չսկսեցի այս նյութս պատմական ակնարկով, և թե ինչ ենք ունեցել մենք:

Նժդեհն ասում էր, տվեք ինձ մի սերունդ և ես կտամ ձեզ մեր մեծ Հայաստանը: Հասկացեք վերջապես սերունդի դաստաիրակությունը՝ ոչ միայն կրթությունը՝ այլ հենց դաստիարակությունը, ազգի լինելիության գրավականն է:

Մենք մանկավարժներ ենք պատրաստում, տեղյակ ե՞ն նրանք, ազգային նկարագրի, ազգային նիստուկացի նրբություններից, սովորեցնու՞մ ենք նրանց, որ պետք է սովորեցնել երեխաներին հայկական կենցաղ: Մենք դպրոցում երեխաներին առաջին դասարանից տառերն ենք սովորեցնում, իսկ սովորեցնու՞մ ենք նրանց ազգային նկարագրին համարժեք նիստ ու կաց, ազգային վարք ու բարք, ազգային արժեքները․․․ Նույնը մանկապարտեզներում․․․ Պատահական չէ մեծ վարդապետ Կոմիտասը, ով գործով էր խոսում, ասել՝ «Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ եւ երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ’ ազգ մը կը խորտակեք վերջը»:

Սա պետք է բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցչանոցների պատին խոշոր տառերով փակցված լինի․․․․ մենք լուրջ բաց ունենք էսօր․․․ սա է մեր պետության գլխավոր խնդիրը, մեր պետության գլխավոր խնդիրը տնտեսական չէ, սոցիալական չէ, քաղաքական չէ, ոչ էլ օլիգարխիկ է․․․ Դրանք բոլորը  հետևանքներն են՝ դաստիարակության բացի, տոտալ համազգային դաստիարակության բացի: Մենք պետք է օր առաջ զբաղվենք էս հարցով, այլապես լավ չի լինի մեր վերջը․․․․ու մեր վերջը, որքան էլ տարօրինակ հնչի՝ իսկապես կգա․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ