Առեւանգված ինքնաթիռում հայեր չկան

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան: Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»: