Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը 47 սմ է. եղանակային նոր անակնկալ
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր հարթակում գրառում է կատարել.
«Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47 սմ, Սևանում՝ 16 սմ, Տաշիրում և Գյումրիում՝ 13 սմ, Հրազդանում և Ապարանում՝ 15սմ, Ֆանտանում՝ 10 սմ, Արթիկում՝ 9 սմ:
Բագրատաշենում, Տաշիրում, Ապարանում, Ֆանտանում, Կապանում և Գորիսում գիշերը թափվել է ամսական նորմայի 60-90%-ի չափ տեղումներ: Կեսօրից հետո ցիկլոնը կկորցնի իր ուժը և տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո թույլ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Ապրիլի 1-2-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քանի որ առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հյուսիսային սառը օդային հոսանքների ազդեցության գոտում եղանակի տաքացում չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում գիշերը կտատանվի +1…+2, ցերեկը +11…+13 աստիճանի սահմաններում»: