12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ցանկանում էր Թուրքիա ուղեւորվել․ ինչու են առեւանգել եգիպտական ինքնաթիռը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առեւանգվել է եգիպտական ինքնաթիռը, որը Ալեքսանդրիայից Կահիրե էր թռչում։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ այն վայրէջք է կատարել Կիպրոսում։

Պարզվել է նաեւ առեւանգողի ինքնությունը, ով, ի դեպ, հենց սկզբից ազատ էր արձակել բոլոր կին եւ երեխա ուղւեորներին։ Նա եգիպտացի Իբրահիմ Սամախն է, ով ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր էր։ Նա սպառնում էր պայթեցնել ինքն իրեն, վրան մահապարտի գոտի կար։

Ինչպես հայտնի է դարձել lifenews-ին, տղամարդը ցանկանում էր ինքնաթիռով հասնել Թուրքիա, սակայն վառելիքը սպառվելիս է եղել, եւ ստիպված Կիպրոսում են վայրէջք կատարել։ Հայտնվելով Թուրքիայում՝ նա ցանկացել է հետագայում տեղափոխվել եվրոպական որեւէ երկիր։

Նշվում է նաեւ, որ այս պահին բոլոր 82 ուղեւորները ազատ են արձակվել, սակայն այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

41252

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ