14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվրանեսթ ԽՎ-ում ընդունված զեկույցները ընդունելի են Հայաստանի համար

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվել և ընդունվել է Արևելյան գործընկերության և Եվրոպական Միության անդամ երկրներին սպառնացող հիմնական վտանգների և դրանց դիմակայելու քայլերի վերաբերյալ զեկույց:

Արմենպրեսի փոխանցմամբ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

«Այդ զեկույցի հետ կապված, ընդհանուր առմամբ, արվել էին 111 առաջարկներ, որոնց մի մասը մեզ համար անընդունելի էր: Հատկապես մեզ համար անընդունելի էին այն առաջարկները, որոնք վերաբերում էին Ռուսաստանին և ինչ-որ չափով դեմ էին նաև Հայաստանի շահերին: Մենք քաղաքական հարցերի հանձնաժողովում դեմ ենք քվեարկել այդ առաջարկների մեծ մասին, դրանք չեն անցել»,- ասացԱ. Զաքարյանը:

Նա նաև հավելեց, որ եղել են առաջարկներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, որոնք ընդունելի չեն եղել հայկական պատվիրակության համար: «Նման դեպքում մենք ցանկանում էինք օգտագործել մեր վետոյի իրավունքը, սակայն բանը դրան չհասավ: Կարողացանք քննարկումների արդյունքում ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, և առաջարկների հեղինակները հետ վերցրեցին իրենց առաջարկները»,- ընդգծել է Արտակ Զաքարյանը:

Պատգամավորը մանրամասնեց, որ անընդունելի ձևակերպումներ ասելով՝ նկատի ունի «օկուպացված տարածքներ», «ռազմական ագրեսիա», «զորքերի դուրսբերում» և նմանատիպ այլ ձևակերպումները, որոնք ընդհանուր բնույթ են կրում, իսկ հետագայում դրանք կարող են օգտագործվել ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում:

Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ ԽՎ-ի 5-րդ լիագումար նիստում ընդունվել է 4 զեկույց, որոնք ընդունելի են Հայաստանի համար: «Բոլոր այդ զեկույցներն էլ մեզ համար ընդունելի են և արտահայտում են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներն ու նպատակները»,- եզրափակեց Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2016թ. մարտի 20-24-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ