Նոր նշանակումներ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր ՄիհրանՊողոսյանը մարտի 15-ին հրամաններ է ստորագրել։ Համաձայն հրանանների՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Արմեն Ազիզյանը փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին, Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին։