14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 15, 2016

Դիմումն՝ ընդդեմ Մհեր Սեդրակյանի, վարույթ ընդունվեց

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց լրագրողական երեք ՀԿ-ների դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Ընդունեցինք վարույթ, քանի որ մերժման համար իրավական որևէ հիմք չկար: Որոշումը կկայացնենք երեսուն օրվա ընթացքում, պայմանավորվեցինք, որ անպայման կհրավիրենք կողմերին՝ սկզբից նպատակահարմար գտանք հրավիրել լրագրողական […]

Սեյրան Օհանյանն իմացել է կաշառքի մասին

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով ՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայության կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ղարիբջանյանը ձերբակալվել է առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ։

Էրդողանը հետաձգել է այցն Ադրբեջան․ Ալիեւն է մեկնել Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր մեկնել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հետաքրքրական է, որ Էրդողանն ինքը պետք է մեկներ Բաքու, սակայն ահաբեկչությունից հետո այցը հետաձգվել էր։   Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը, որն ակնկալվում էր անցկացնել Բաքվում, կգումարվի մարտի 15-ին […]

«Էլեկտրիկ Երևանի» մասնակից Դավիթ Սելիմյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի վայրից բռնությամբ ոստիկանության բաժին բերված և այնտեղ ապօրինաբար պահված Դավիթ Սելիմյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում), 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելության իրավունք), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ (Հավաքների […]

Մարտի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Թեմա՝ Նարեկ Գալստյանը կներկայացնի ՍԴՀԿ-ի մոտցումները նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, քաղաքական դաշտի հնարավոր վերաձևավորումների, առաջիկայում նախատեսված ՍԴՀԿ հանրահավաքի և Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում Հայաստանի դերակատարության մասին:

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ ՏարոնՄարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ.-ի փետրվար ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը […]

ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին մի շարք հանդիպումներ էունեցել Լիբանանում՝ հայկական համայնքի տնտեսական, կրթական և քաղաքական շրջանակների հետ: «Արցախ Րութս Ինվեսթմընթ» ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում դիմելովներկաներին՝ Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել ընկերության կողմից նախորդ տարիներինԱրցախում կատարված աշխատանքներից, որոնք ընդգրկել ենմիլիոնավոր դոլար ներդրումներ: «Ուրախ եմ, որտարեցտարի աճում է թե՛ շահառուների, թե՛ բաժնետերերի թիվը, […]

Վենետիկի հանձնաժողովին կոչ են անում լռել /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել խմբակցությունների հետ`  լսելու վերջիններիս  առաջարկներն ու դիտարկումները Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել է Ընտրական օրենսգրքի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման հանձնաժողով ուղարկելու հարցը: Այս մասին վերջինս ասաց  ԱԺ-ում ՝ լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում: «Մեր կարծիքով` Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ […]

ԱՄՆ Կոնգրեսը Սիրիայում տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն ճանաչեց

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ռուսաստանի կողմից՝ իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսը երկու կարևոր բանաձևեր է ընդունել Սիրիայի վերաբերյալ: Ուշ երեկոյան միաձայն ընդունվեց Սիրայում տեղի ունեցած քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի, քրդերի, ասորիների և այլ ազգերի մասսայական սպանությունները` որպես Ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ռազմական հանցագործություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի