03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Դիմումն՝ ընդդեմ Մհեր Սեդրակյանի, վարույթ ընդունվեց

Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց լրագրողական երեք ՀԿ-ների դիմումը՝ ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Ընդունեցինք վարույթ, քանի որ մերժման համար իրավական որևէ հիմք չկար: Որոշումը կկայացնենք երեսուն օրվա ընթացքում, պայմանավորվեցինք, որ անպայման կհրավիրենք կողմերին՝ սկզբից նպատակահարմար գտանք հրավիրել լրագրողական ՀԿ-ներին՝ հիմնավորումներն ու փաստարկները լսելու համար, ապա՝ պատգամավորին»:

Թե ով կնշանակվի զեկուցող, Խոսրով Հարությունյանը նշեց, որ դեռևս հայտնի չէ: Ասաց` խորհրդակցությունից հետո դա կորոշվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ