25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բարի գալուստ, դժոխք. Հրապարակ

Այնքան դանդաղ ընթացքի մեջ ենք, այնքան քիչ բան է մեզանում ստեղծվում, որ ցանկացած նոր բան ոգեւորություն է առաջացնում, նոր ծնունդը ոդջունելու ցանկություն։ Վերջին մեկ տարին շարունակ խոսվում էր, որ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Փողերի լվացման մեղադրանքը հազիվ թոթափած Օսկանյանի համար, անշուշտ, հեշտ չէր թոթափել նաեւ այդ քրեական հետապնդման ընթացքում տարած սթրեսը, դեռ չծնված կուսակցության հանդեպ հասունացող նեգատիվ վերաբերմունքը, ցանկացած մրցակցություն որպես մարտահրավեր ընկալող կուսակցությունների հակաքարոզչությունը, էլ չենք խոսում մայր ԲՀԿ-ի խանդի եւ իշխանության անհանդուժողականության մասին:

Արձանագրենք, որ ի պատիվ Օսկանյանի, նա հաղթահարեց վախը, զգուշությունը, դժվարություններից ընկրկելու, բամբասանքից խուսափելու հայկական բնավորությունը եւ գնաց ոիսկի։ Իհարկե, դա դեռ չի նշանակում, թե ամեն ինչ հարթ է ընթանալու, եւ 5 տոկոսն արդեն իր «գրպանում» է։ Նորաստեղծ կուսակցությանը բարդ ճանապարհ է սպասվում։ Որքան
էլ նա հերքի, միեւնույն է՝ այս ձեռնարկի հետեւում միշտ Ռոբերտ Քոչարյանի ականջներն են փնտրելու, եւ խանգարողներն ավելի շատ են լինելու, քան օգնողները։

Մանրամասները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ