23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սարի թաղի դանակահարությունը` «աղջկա բազար». Իրավունք

Մարտի 13-ին Սարի թաղում անչափահասների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Արդյունքում՝ չորս անչափահաս՝ տարբեր տեսակի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հինգերորդը, ցավոք, տեղում մահացել է։ Նշենք, որ բոլոր տուժածներն էլ Սարի թաղի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը տեղի
է ունեցել Սարի թաղի թիվ 47 դպրոցի դիմաց։

Կատարվածի առնչությամբ տեղի բնակիչները տարբեր վարկածներ են շրջանառում։ Մասնավորապես, ըստ Սարի թաղում պտտվող լուրերի, վիճաբանությունը ծագել է աղջկա պատճառով. «Ասում են՝ աղջկա բազար է եղել։ Բայց, ով ինչ ասես չի խոսում։ Անձամբ՝ չեմ ճանաչում էդ էրեխեքին, ուղղակի էդ խոսակցությունն է ականջիս ընկել»,-ասաց Սարի թաղի բնակիչներից մեկը։

Մեկ ուրիշն էլ լսել էր, թե դանակահարված հինգ տղաներն ընկերներ էին, ու իրար չհասկանալն է եղել նախ՝ վեճի, ապա դանակի գործադրմամբ ծեծկռտուքի պատճառը։ Նշենք, որ Քննչական կոմիտեն եւս վիճաբանության ստույգ պատճառը չի հադորդել։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ