14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 1, 2016

Ամուսնալուծություն` անլուծելի հարաբերություն. 17 603 զույգ մեկ տարում

2015 թվականին մեր երկրում ամուսնալուծվել է 17 603 զույգ:  Ի՞նչն է դրդում զույգերին բաժանվել: Թեմայի շուրջ Henaran.am-ը զրուցել է հոգեբան Նարինե Պետրոսյանի հետ: «Այդ խնդիրն առաջանում է այն պատճառով, որ մարդիկ այսօր չունեն համբերություն, չեն հարմարվում: Ամուսնությունը շատ լուրջ ինստիտուտ է  մի քանի ամսում կառուցելու կամ քանդելու համար: Հարկավոր է այս հանգամանքը գիտակցել, հասկանալ: Զույգերը տարբերակներ չեն […]

Վտանգավոր «ասեղին» նստած. Հայկական Ժամանակ

Մտավախությունները, թե Հայաստանի տնտեսությունը նստում է «հանքարդյունաբերության ասեղին», շատ ավելի սուր են, քան կարելի է սպասել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալմերից պարզ է դառնում, որ հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա հունվարին արձանագրվել է 76 տոկոս աճ այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունում  6.3 տոկոս անկում է  եղել: Ընդ որում, մշակող արդյունաբերության ամենից «ծանրակշիռ» ճյուղում` սննդի […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ […]

Խաղը փոխվում է. Իրատես de facto

էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում Վերահսկիչ պալատի նախագահի առաջին տեղակալ Լևոն Յոլյանի նշանակումը, անկասկած, եկավ ազդարարելու, որ մոտեցումները մեզանում փոխվում են, կադրային հարցերում չափորոշիչներ են դառնում ոչ միայն երիտասարդությունն ու արհեստավարժությունը, այլև փորձառությունն ինչն առավել քան կարևոր է մտավոր և հոգևոր ցածր սանդղակի հասած մեր երկրի համար։ Լևոն Յոլյանի նշանակումը ազդակ է նաև, որ եկել է վերկուսակցական պաշտոնյաների ժամանակը, […]

Ազատամուտից Սոչի աշխատելու մեկնած կինն ինքնասպան է եղել. Ժողովուրդ

Փետրվարի 28-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում հուղարկավորել են գյուղի 30-ամյա բնակչուհու։ Նա մի շաբաթ առաջ ինքնասպան  է եղել Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Ազատամուտի գյուղա­պետ ժորա Մարտիրոսյանը հայտնեց, որ կինն ամուսնալուծված էր, ուներ 2 եւ 4 տարեկան աղջիկներ։ Գյուղապետի խոսքով՝ կինը Սոչիում աշխատում էր։ Նրա նախկին ամուսինը Սոչի քաղաքից Ազատամուտ է տեղափոխել իր փոքրա­հասակ աղջիկներին։ Տավուշի […]

«Ուզում է ասել ձեզ հետ էլ կանենք այն, ինչ արեցինք հայերի հետ 1915-ին». Դեմիրթաշի արձագանքը Դավութօղլուին

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որում վերջինս քրդական կուսակցության մասին ասել էր, թե «այն ժամանակվա հայկական «հրոսակախմբերի» նման համագործակցում է ռուսների հետ», գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` Դեմիրթաշը Թուրքիայի Բաթման քաղաքում կուսակցության անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է.  «Փաստորեն երբ ասում են, […]

Ծառուկյանը կգնի. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության՝ Երեւան-Աբովյան եւ Երեւան-Չարենցավան երթուղին։ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ թերթի հետ զրույցում ասաց. ««Քինգ դե լյուքս» ընկերությունը այժմ հավաքագրում է իր գույքը։ Եւ եթե գա ժամանակը, երբ բանկերը վաճառեն ընկերության գույքը, ապա չի բացառվում, որ «Մուլտի գրուպը» […]

Անհավատալի է. Ժամանակ

Նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման ընթացքում խիստ լարվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախւսրար Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։ Աբրահանյանը մի քանի այլ ՀՀԿ-ականների հետ կտրուկ դեմ է արտահայտվել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգին։ Նրանք մտահոգված են, որ այդպիսով չեն կարողանա ՀՀԿ-ի համար անհրաժեշտ բանակի ձայներ ապահովել։ Հարությունյանն էլ ընդդիմացել է, թե այդ համակարգը բոլորովին չի խանգարում, […]

ՀՀԿ-ից ովքեր կմտնեն Ազգային ժողով. Հրապարակ

«ՀՀԿ-ում ոչ ոք չգիտի, թե ինչ ասել է ռեյտինգային քվեարկություն. «Մասնագիտական խումբն այս պահին այդ հարցերի վրա է աշխատում»։ ՀՀԿ-ում գիտեն միայն մեկ բան՝ ով շատ ձայն բերեց, նա էլ մտնելու է ԱԺ։ Փաստորեն, Թոխմախն ու Շմայսն անմահ են։ «Ոչ, մահացյալ են, որովհետև այլ տարբերակ է կիրառվելու, ասենք՝ Մհերը, այո, շատ ձայն բերող է, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի