22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը կգնի. Ժողովուրդ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերության՝ Երեւան-Աբովյան եւ Երեւան-Չարենցավան երթուղին։ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն այս առնչությամբ թերթի հետ զրույցում ասաց.

««Քինգ դե լյուքս» ընկերությունը այժմ հավաքագրում է իր գույքը։ Եւ եթե գա ժամանակը, երբ բանկերը վաճառեն ընկերության գույքը, ապա չի բացառվում, որ «Մուլտի գրուպը» ցանկություն հայտնի ձեռք բերել այն»։ Ի դեպ, երեկ ողջ օրվա ընթացքում Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան սպասարկող երթուղին չի աշխատել։

Հիշեցնենք, որ «Քինգ դե լյուքսե ընկերությունը վերջերս սնանկացավ։ Ընկերության սեփականատերն է Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ով Գ. Ծառուկյանի սանիկն է, սակայն դավաճանեց Ծառուկյանին։ Հարությունյանի հեռախոսահամարին պատասխանեց նրա ընկերը, որն ասաց, հեռախոսի տերը Հայաստանում չէ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ