22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Անհավատալի է. Ժամանակ

Նոր «Ընտրական օրենսգրքի» մշակման ընթացքում խիստ լարվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախւսրար Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։

Աբրահանյանը մի քանի այլ ՀՀԿ-ականների հետ կտրուկ դեմ է արտահայտվել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության համակարգին։ Նրանք մտահոգված են, որ այդպիսով չեն կարողանա ՀՀԿ-ի համար անհրաժեշտ բանակի ձայներ ապահովել։ Հարությունյանն էլ ընդդիմացել է, թե այդ համակարգը բոլորովին չի խանգարում, որ նրանք ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար մարդկանց վրա ազդեցություն գործեն մինչեւ քվեարկության գնալը։

Այս պաշտոնյաներից յուրաքանչյուրը փորձում է Սերժ Սարգսյանին համոզել, որ ինքն է ճիշտը: Իհարկե, ներիշխանական այդ հակասությունը գժտության չի հասել, բայց դեռ հայտնի չէ, թե էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման դեպքում Սարգսյանն ի վերջո ինչ որոշում կկայացնի։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ